«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայից» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի տեղափոխությունը։
«Վստահ եմ, որ նա լավ կհարմարվի։ Իրական կարծիք հայտնելու համար ես պետք է աշխատեմ նրա հետ։ Նոր երկիր, նոր տուն գալու համար պետք է հարմարվել այս ամենին: Հուսով եմ, որ նա երկար կմնա մեզ հետ։ Եթե նրան ավելի շատ ժամանակ է պետք, նա կանի: Մենք կփորձենք օգնել նրան»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sports Illustrated-ը:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի վերջին տուրում «Սիթին» կհյուրընկալվի «Ասթոն Վիլային»: Գվարդիոլայի թիմը ներկայումս գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մեկ միավորով առաջ գերազանցելով «Լիվերպուլից»: