«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը կիսվել է 2021/2022 մրցաշրջանում մյունխենյան ակումբի ելույթների մասին իր կարծիքով։
«Ընդհանուր առմամբ, մենք ավելին էինք սպասում մրցաշրջանից: Չեմպիոնների լիգայից և Գերմանիայի գավաթից դուրս մնալու պատճառով հիասթափությունը դեռ առկա է: Մենք իսկապես լավ թիմ ունենք։ «Վիլյառեալի» հետ դիմակայությունում կրած պարտությունը ցավալի էր մեզ համար։
Բայց մենք պետք է առաջ նայենք։ Անցած ամառ մեզ մոտ եկան նոր խաղացողներ և նոր մարզչական շտաբ, և մենք կարողացանք 5-րդ անընդմեջ չեմպիոնական տիտղոսը նվաճել թոփ 5 լիգաների պատմության մեջ առաջին անգամ։ Սա մեծ ձեռքբերում է։ Երբ միացա «Բավարիային», գիտեի, որ շատ տիտղոսներ եմ նվաճելու։ Այժմ մենք ցանկանում ենք նվաճել 11-րդ տիտղոսը։ Չեմ ցանկանում ընդհատել շարքը»,- Նոյերի խոսքերն է մեջբերում Sport Bild-ը։