Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է թիմի առաջիկա տրանսֆերների մասին.
«Մենք արդեն ետ ենք մնում այլ ակումբներից, քանի որ նրանք կարող են խաղացողներ ձեռք բերել, բայց մենք կփորձենք ասել մեր կարծիքը: Հենց որ պատժամիջոցները չեղարկվեն, մենք պետք է սկսենք գործել հնարավորինս արագ և գրագետ։ Առջևում դեռ շատ աշխատանք կա, բայց առաջընթացի նշաններ արդեն կարելի է նկատել»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
ԱՊԼ-ի վերջին տուրում «Չելսին» կհանդիպի «Ուոթֆորդի» հետ։ Հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 22-ին, Երևանի ժամանակով 189:00-ին։