Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» պաշտպան Օբիտե Ն’Դիկան կարող է տեղափոխվել Պրեմիեր լիգա:
Լրագրող Ֆաբրիս Հոքինսը հայտնում է, որ 22-ամյա ֆրանսիացին հետաքրքրում է «Մանչեսթեր Յունայթեդին» և «Տոտենհեմին»։ Ֆուտբոլիստը դիտարկում է նաև «Մոնակո» տեղափոխության տարբերակը:
Բացի այդ, հնարավոր է, որ խաղացողը մնա «Այնտրախտում»՝ Չեմպիոնների լիգայում խաղալու համար։
Օբիտեի պայմանագիրը ֆրանկֆուրտյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: