«Բարսելոնան» ամեն գնով ցանկանում է ձեռք բերել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերը, որը ամռանը հեռանալու է «Բավարիայից»։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, կատալոնացիների նախագահ Ժոան Լապորտան պատրաստվում է վաճառել ակտիվնեևրի 49 տոկոսը՝ Barca Licensing Merchandising-ը և Barça Estudios-ը, որից հետո պայմանավորվածություն ձեռք բերել CVC ֆոնդի հետ։
Ըստ աղբյուրի՝ միայն այդպես իսպանական գրանդը կկարողանա ձեռք բերել անհրաժեշտ ֆինանսական միջոցները՝ Լևանդովսկուն հրավիրելու համար։ Այդ ամենին զուգահեռ Լապորտան պետք է անդադար աշխատանք կատարի մյունխենցիների ղեկավարության հետ, որոնք ամեն կերպ ցանկանում են հարձակվողին պահել թիմում։