Նախկին դարպասապահ, իսկ այժմ «Բավարիայի» գործադիր տնօրեն Օլիվեր Կանը խոսել է Ռոբերտ Լևանդովսկու հավանական տրանսֆերի մասին։
Լևանդովսկու ծառայություններով շարունակում է ակտիվորեն հետաքրքրվել կատալոնական «Բարսելոնան»։ Ռոբերտի պայմանագիրը բավարացիների հետ ավարտվում է 2023 թվականին։
«Նրա գործակալը տեղյակ է մեր պայմաններին, մենք կոնկրետ առաջարկ ենք արել: Ի՞նչ գնով ենք մենք պատրաստ բաց թողնել Ռոբերտին։ Նման հարցեր չեն էլ քննարկվում։ Ռոբերտը կավարտի պայմանագիրը. դեռ գործում է գործող պայմանագիր։
Մենք ձգտում ենք պահել մեր լավագույն խաղացողներին։ Մենք արդեն երկարաձգել ենք պայմանագրերը բազմաթիվ առաջատարների հետ»,- ասել է Կանը Welt-ին։