«Բազելը» հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Մարվին Հիցի հետ պայմանագիր կնքելու մասին։
35-ամյա դարպասապահի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Այս մրցաշրջանում Հիցը «Բորուսիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 6 հանդիպում և բաց թողել 12 գնդակ։