Հարձակվող Էրլինգ Հոլանդը թիմի 33 խաղացողներից յուրաքանչյուրին 13000-15000 եվրո արժողությամբ թանկարժեք ժամացույցներ է նվիրել՝ Դորտմունդի «Բորուսիային» հրաժեշտ տալուց առաջ։
Այդ մասին հայտնում է Bild-ը։ Ժամացույցները եղել են հատուկ տուփերում՝ Հոլանդի անվան սկզբնատառերով և նրա երեք լուսանկարով։
Ակումբի աշխատակիցները ստացել են այլ ապրանքանիշի ժամացույցներ, որոնց արժեքը գնահատվում է 5000-7000 եվրո։
Մայիսի 10-ին հայտնի դարձավ, որ Հոլանդը տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի»։ Տրանսֆերը գնահատվում է 75 միլիոն եվրո։