«Այնտրախտի» կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչը ճանաչվել է Եվրոպա Լիգայի խաղարկության՝ 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
29-ամյա սերբ ֆուտբոլիստը գերմանական ակումբի կազմում դարձավ մրցաշարի գավաթակիր՝ էապես նպաստելով ֆրանկֆուրտցիների հաջողությանը։
Մրցաշարի ընթացքում կիսապաշտպանը մասնակցել է 12 հանդիպման, որոնց ընթացքում դարձել է երեք գոլի և վեց գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։