Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Մեքսիկա, որտեղ կմասնակցի բռնցքամարտի մրցաշարի: Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հայաստանի հավաքականի կազմում Մեքսիկա են մեկնել 49 կգ քաշային Արմեն Ղուշչյանը, 52 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 53.5 կգ քաշային Ռուբեն Գարբոյանը, 57 կգ քաշային Սամվել Այդինյանը, 59.5 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 61.5 կգ քաշայիններ Հրայր Մաթևոսյանն ու Համլետ Մնացականյանը, 71.5 կգ քաշային Տիգրան Մելքոնյանը, 72 կգ քաշային Վահե Հաբեթյանն ու 80 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը: Կայանալիք մենամարտերի մասին մանրամասները՝ շուտով:
Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել մարզիչ Գարիկ Բաղդասարյանի ու Հայկ Խաչատրյանի գլխավորությամբ: Մեքսիկայում է նաև ՀԲՊՄՖ նախագահ Գառնիկ Հարությունյանը: