«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բանակցություններ է վարում միայն «Բարսելոնայի» հետ։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ լեհ ֆուտբոլիստը երկու անգամ կապ է հաստատել կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավիի հետ։ Կողմերը քննարկել են մինչև 2025 թվականը նախատեսված պայմանագիր։
Հիշեցնենք, որ Լևանդովսկին մյունխենյան ակումբ էր տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2014 թվականին։ 33-ամյա հարձակվողի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2023-ի հունիսին։