«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը չի շտապում երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ Այս մասին գրում է Kicker-ը։ 36-ամյա ֆուտբոլիստը մի շարք պահանջներ ու սպասելիքներ ունի։
Նոյերը կարծում է, որ որպես դարպասապահ նա կարող է ավելի երկար խաղալ, քան իր 30-անց թիմակիցները, դրա համար էլ ուզում է մեկ տարուց ավելի ժամանակով նախատեսված պայմանագիր կնքել թիմի հետ։ Միևնույն ժամանակ «Բավարիան» ուզում է պահպանել իր քաղաքականությունն ու նրան մինչև 2024 թվականը նախատեսված պայմանագիր է առաջարկում։
Նշվում է նաև, որ թիմի ավագը հետևում է «Բավարիայի» կադրերի ընտրությանը։ Նրա համար հատկապես կարևոր է, թե ինչպիսին կլինի թիմի ապագա կազմը։ Նրան պետք է լիարժեք թիմ, որը ի զորու կլինի պայքարել ՉԼ գավաթի համար։