«Բավարիայի» կիսապաշտպան Մալիկ Թիլմանը այլևս չի խաղա Գերմանիայի հավաքականում։ Ֆուտբոլիստն ընտրություն է կատարել հօգուտ ԱՄՆ-ի. այս մասին ասել է Գերմանիայի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Դի Սալվոն։
«Մենք ափսոսում ենք Մալիկի որոշման համար, նա մեզ շատ զարմացրեց: Մենք նրան բարձրացրինք մինչև 21 տարեկանների հավաքական, շատ վստահեցինք և խաղային պրակտիկա տվեցինք։
Բացի այդ, մենք ինտենսիվ բանակցություններ էինք վարում մեծահասակների թիմում նրա հեռանկարների շուրջ»,- Դի Սալվոյի խոսքերն է մեջբերում Kicker-ը։
19-ամյա կիսապաշտպանը խաղացել է Գերմանիայի մինչև 15-ից մինչև 21 տարեկանների բոլոր հավաքականներում։ Նա երիտասարդական թիմում անցկացրել է 4 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։