Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնության վերաբերյալ մամուլի ասուլիս, որին մասնակցեցին Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
«Շատ ուրախ եմ, որ այդպիսի մեծ հետաքրքրություն է առաջացրել բռնքամարտը ՀՀ-ում։ Հավաքականի կազմն արդեն հայտարարված է։
Ուզում եմ նշել, որ շատ ուժեղ թիմով ենք մասնակցելու և մեծ ակնկալիքներ ունենք այս թիմից»,- ասել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։
Մեր հավաքականի կազմն՝ այստեղ։
Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը կայանալու է մայիսի 21-31-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Բացման արարողությունը կկայանա այս կիրակի՝ 21։00-ին։ Մայիսի 30-ին EUBC գործկոմի առաջին նիստը կայանալու է Հայաստանում։