«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը կարող է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»: Այս մասին հայտնում է իսպանական Mundo Deportivo-ն։
Ըստ աղբյուրի, հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերը կարող է կազմել Ռոբերտ Լևանդովսկու գործարքի մաս:
«Բարսան» ցանկանում է ձեռք բերել լեհ հարձակվողին, ում պայմանագիրը Մյունխենի «Բավարիայի» հետ ավարտվում է մեկ տարուց։
Նախկինում Մեմֆիսը հանդես է եկել «Լիոնում», «Մանչեսթեր Յունայթեդում» և ՊՍՎ-ում։
























































