Հոկեյի Ազգային Լիգայում տեղի ունեցան փլեյ-օֆֆի հերթական հանդիպումները։
Քառորդ եզրափակիչում «Կարոլինան» օվերթայմում 2-1 հաշվով հաղթեց «Ռեյնջերսին»։ Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Ֆիլիպ Հիտիլը, իսկ տանտերերին հաղթանակ պարգևեցին Սեբաստիան Ահոն և Յան Քոուլը։
«Կալգարին» և «Էդմոնտոնը» մրցեցին կանադական Ալբերտա նահանգը ներկայացնող դերբիում։ «Կալգարին» հաղթեց 9-6 հաշվով՝ յուրաքանչյուր խաղափուլում մրցակցի դարպասն ուղարկելով երեքական տափօղակ։
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչի առաջին երկու դիմակայությունում «Տամպան» 4-1 հաշվով հաղթել էր «Ֆլորիդային», «Կոլորադոն» էլ օվերթայմում 3-2 հաշվով առավելության հասավ «Սենթ Լուիսի» նկատմամբ։