«Բավարիայի» ֆուտբոլիստները նկատել են, թե ինչպես է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն թիմի հանդերձարանում հեռախոսով քննարկում «Բարսելոնայի» հետ պայմանագրի մանրամասները, գրում է The Mirror-ը:
Հարձակվողը ստիպված է եղել անցնել լեհերենի, բայց «Բավարիայի» ֆուտբոլիստները, այնուամենայնիվ, հեռախոսազրույցի ժամանակ հստակ ֆիքսել են «Բարսելոնա» բառը։
Լևանդովսկու պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է հաջորդ ամառ, և հարձակվողը հասկացրել է, որ մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը:
Նախկինում մյունխենյան ակումբի ղեկավարները պնդում էին, որ խաղացողը լիովին կատարի պայմանագրի կետերը, սակայն վերջերս ավելի ու ավելի շատ են վկայում այն մասին, որ Լևանդովսկին կտեղափոխվի կատալոնական ակումբ։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Բունդեսլիգայում անցկացրել է 34 խաղ, դարձել 35 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։