«Հոֆենհայմը» բաժանվել է գլխավոր մարզիչ Սեբաստիան Հյոնեսից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Պայմանագիրը խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ։
Այս մրցաշրջանում «Հոֆենհայմը» զբաղեցրել է 9-րդ տեղը Գերմանիայի առաջնությունում:
Հյոենսի գլխավորությամբ, ով գլխավորել է թիմը 2020 թվականին, «Հոֆենհայմը» ընդհանուր առմամբ անցկացրել է 81 հանդիպում՝ հաղթելով 32 խաղում և կրելով 30 պարտություն։