«Բավարիան» շարունակում է բանակցությունները «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեի հետ։ Այս մասին հայտնում է ֆրանսիական մամուլը։
Դեմբելեն դեռևս համաձայնության չի եկել «Բարսելոնայի» հետ նոր պայմանագրի շուրջ։ Ամռանը նա կարող է հեռանալ «Կամպ Նոուից» ազատ գործակալի կարգավիճակով:
«Բավարիայի» ղեկավարներն ու մյունխենյան թիմի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը ցանկանում են տեսնել Դեմբելեին Մյունխենում, սակայն ֆուտբոլիստը դեռ չի կողմնորոշվել ապագայի իր ծրագրերի վերաբերյալ։