«Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալերը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Իգնասիո Գենուարդին, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամստերդամցիները պատրաստ են բաց թողնել 27-ամյա հարձակվողին, եթե վերջինիս տրանսֆերի դիմաց ստանան նվազագույնը 40 միլիոն եվրո։
Հոլանդական ակումբում Ալերը մասնակցել է 65 հանդիպման՝ դառնալով 47 գոլի և 16 արդյունավետ փոխանցման հեղինակ։