«Էվերթոնի» հարձակվող Ռիշարլիսոնը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա։
Ինչպես տեղեկացնում է Bayern & Germany-ն, հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Բավարիան»։ Ըստ աղբյուրի՝ մյունխենցիները ցանկանում են գտնել այնպիսի հարձակվող, որը կկարողանա փոխարինել Ռոբերտ Լևանդովսկուն։
Հիշեցնենք, որ լեհ ֆուտբոլիստն ամռանը հեռանալու է «Բավարիայից»։ Նշվում է, որ գերմանական ակումբի ղեկավարները սկսել են բանակցությունները՝ Ռիշարլիսոնի տրանսֆերի հետ կապված, սակայն դրանք սկզբնական փուլում են։