«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտնվել է «Չելսիի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հաղորդում է Goal-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ անգլիական ակումբը հետևում է 33-ամյա հարձակվողի շուրջ ստեղծված իրավիճակին ու կարող է «Բարսելոնայի» հետ պայքարել խաղացողի համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լևանդովսկին որոշել է չերկարաձգել պայմանագիրը «Բավարիայի» հետ։ Հարձակվողի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023-ի հունիսի 30-ը։