«ՌԲ Լայպցիգի» ֆրանսիացի կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն դարձել է Բունդեսլիգայի այս մրցաշրջանի լավագույն խաղացող։
Այս մրցանակի համար պայքարում նա առաջ է անցել Ռոբերտ Լևանդովսկուց («Բավարիա»), Էրլինգ Հոլանդից («Բորուսիա Դ») և Պատրիկ Շիկից («Բայեր»)։
24-ամյա Նկունկուն Բունդեսլիգայի 34 խաղում դարձել է 20 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ Նա «Լայպցիգ» էր տեղափոխվել ՊՍԺ-ից 2019-ին։