Բրեմենի «Վերդերը» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Բունդեսլիգայում։
Երկրորդ Բունդեսլիգայի 34-րդ տուրում «Վերդերը» 2-0 հաշվով հաղեց «Ռեգենսբուրգին» և նվաճեց Բունդեսլիգայի ուղեգիր։ Հիշեցնենք, որ բրեմենցիները երկրի Բարձրագույն լիգան լքել էին նախորդ մրցաշրջանում։
«Վերդերը» հիմնադրվել է 1899 թվականին և իր պատմության մեջ չորս անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, ինչպես նաև վեց անգամ՝ գավաթակիր, մեկական անգամ երկրի և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր։