«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի ծառայություններով հետաքրքրվում է Մյունխենի «Բավարիան»։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։ Կողմերը դեռ համաձայնության չեն եկել այն երկարաձգելու շուրջ։
Դեմբելեն «Բարսելոնայի» խաղացող է դարձել 2017-ին, որտեղ տեղափոխվել էր Դորտմունդի «Բորուսիայից»։
























































