«Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը խոսել է Ռոբերտ Լևանդովսկու՝ մյունխենյան թիմից հեռանալու ցանկության մասին։
«Ողջ հարցը փողի մեջ է։ Վստահ եմ՝ Ռոբերտը լավ մրցաշրջան կանցկացնի մեզ մոտ»,- 70-ամյա գերմանացու խոսքերն է փոխանցում Bayern&Germany-ն։ Նա նաև նշել է, որ լեհ ֆուտբոլիստը, հավանաբար, մյուս մրցաշրջանից հետո կմտափոխվի հեռանալու հետ կապված, քանի որ այդ ժամանակ 35 տարեկան կլինի և գիտի, թե «Բավարիան» իրեն ինչ կարող է տալ։
Հիշեցնենք՝ Բունդեսլիգայի 34-րդ տուրի՝ «Վոլֆսբուրգի» դեմ խաղից հետո լեհ հարձակվողը հայտարարել է, որ դա, հավանաբար, իր վերջին խաղն էր Մյունխենում։