«Բավարիայի» գործադիր տնօրեն Օլիվեր Կանը մտադիր չէ բաց թողնել Ռոբերտ Լևանդովսկուն։
Ֆուտբոլիստն ակումբի ղեկավարությանն արդեն տեղեկացրել է, որ չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Բավարիայի» հետ։ Նա պատրաստ է տեղափոխվել «Բարսելոնա»․
«Մենք նախկինում արդեն նման դեպքի հետ առնչվել ենք։ Սա մեզ համար խնդիր չէ։ Մենք առաջարկն ուղարկել էինք գործակալի միջոցով։ Նա մերժեց առաջակը։ Դա նրա իրավունքն է։
Փաստը մնում է փաստ՝ Ռոբերտը պայմանագիր ունի և պետք է ավարտին հասցնի այն։ Մենք շատ հստակ և հետևողական կլինենք մեր դիրքորոշումը ներկայացնելիս։ «Բավարիայում» ամեն ինչ այնպես է ստեղծված՝ ֆուտբոլիստն ավելի կարևոր չէ, քան ակումբը»,- Կանի խոսքերն է փոխանցում BR24 Sport-ը։