Դորտմունդի «Բորուսիայի» կազմում վերջին խաղում գոլի հեղինակ դարձավ Էրլինգ Հոլանդը։ Դրանից հետո նորվեգացու պատվին թիմը հատուկ արարողություն է կազմակերպել։
Ֆուտբոլիստին նվիրված է եղել հատուկ արարողություն. խաղացողին շնորհակալություն են հայտնել ակումբի հաջողություններում ունեցած ներդրման համար։ Դորտմունդյան թիմի կազմում նորվեգացին նվաճել է նաև Գերմանիայի գավաթը։ «Բորուսիան» նաև լավ գումար է վաստակել Էրլինգի տրանսֆերի համար՝ ստանալով 75 միլիոն եվրո։