«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Վոլֆսբուրգի» դեմ խաղից հետո (2-2) խոսել է թիմում իր ապագայի մասին։
«Շատ հավանական է, որ սա իմ վերջին խաղն էր «Բավարիայի» մարզաշապիկով։
100%-անոց վստահությամբ չեմ կարող ասել, բայց լրիվ հնարավոր է, որ դա այդպես էլ լինի։
Ուզում ենք իմ և ակումբի համար լավագույն լուծումը գտնել»,- մյունխենցիների հարձակվողի խոսքերն է փոխանցում Viaplay-ը։