Հոկեյի Ազգային Լիգայի փլեյ-օֆֆում տեղի ունեցան հերթական հանդիպումները։
«Ֆլորիդան» սերիայի 6-րդ խաղում հաղթեց «Վաշինգթոնին» և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Վճռորոշ խաղի օվերթայմում հաղթական տափօղակը Ալեքսանդր Օվեչկինի թիմի դարպասն ուղարկեց Կարտեր Վերհագը, որը դարձավ այս դիմակայության իսկական հերոսը։
Երբ սերիայում հաշիվը 2-2 էր, հաջորդ խաղում «Վաշինգթոնը» հաղթում էր 3-0 հաշվով, սակայն հետագայում «Ֆլորիդան» ցուցաբերեց գերկամային հատկանիշներ և հաղթանակի հասավ 5-3 հաշվով, և այդ գոլերից յուրաքանչյուրում իր մասնակցությունն ունեցավ Վերհագը։ Հարձակվողն այս պահին փլեյ-օֆֆի ամենաարդյունավետ հոկեյիստն է։
Քառորդ եզրափակիչ են դուրս եկել նաև «Կոլորադոն» և «Սենթ Լուիսը»։ Այս թիմերը հաջորդ փուլում կմրցեն միմյանց դեմ։ 1/8 եզրափակչի մյուս զույգերում պայքարը դեռևս շարունակվում է։