Դորտմունդի «Բորուսիան» իր պաշտոնական կայքում ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի տնային մարզաշապիկը։
Նոր մարզաշապիկը ներկայացված է գերմանական թիմի դասական գույներով՝ դեղին և սև ուղղահայաց գծերով:
Բունդեսլիգայի 33 տուրից հետո Դորտմունդի «Բորուսիան» 66 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։