Բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնության պաշտոնական էջը հետաքրքիր տեսանյութ է հրապարակել, որի մեջ մոտիվացիոն խոսքերով, խորհուրդներով են հանդես գալիս անվանի հայ բռնցքամարտիկները։
Տեսահոլովակի մեջ խոսք են հղում Արթուր Աբրահամը, Մեխակ Ղազարյանը, Աշոտ Ավետիսյանը և Վիկ Դարչինյանը։
Հիշեցնենք, որ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենալու մայիսի 21-ից 31-ը Երևանում։