Հարավային Կորեայի Գանգվոն քաղաքում 2024թ. հունվարի 19 –ից փետրվարի 1 –ը կանցկացվեն ձմեռային պատանեկան օլիմպիական չորրորդ խաղերը: Սպասվում է 70 երկրի 1900 մարզիկ – մարզուհու մասնակցություն: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Միջազգային օլիմպիական կոմիտեի համակարգող հանձնախումբը երկրորդ այցն է կատարել Գանգվոն և հանդիպել միջոցառման կազմկոմիտեի անդամների հետ:
Ներկայացվել են մարզահանդեսին առնչվող ծրագրի մանրամասները: Դրանք իրականացվում են կառավարության, տարածաշրջանի մարզական, մշակութային, կրթական հասատությունների և հասարակական կազմակերպությունների հետ:
Նպատակն է խրախուսել և խթանել երիտասարդների ներգրավվածությունը խաղերի կազմակերպական աշխատանքներում: