Իտալիայի Սաբաուդիա քաղաքում մայիսի 20 – 22 –ը կանցկացվի Եվրոպայի ակադեմիական թիավարության պատանեկան / մինչև 19 տարեկանների / առաջնությունը, որին կմասնակցեն նաև մեր երկրի ներկայացուցիչներ Մհեր Միրզոյանը և Արմեն Հալաջյանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նրանց մրցավայր կուղեկցի ԽՍՀՄ առաջնության և միջազգային խոշոր մրցաշարերի բազմակի հաղթող և մրցանակակիր, փորձառու մասնագետ Միսակ Աղաբալյանը:
Մեր տղաները եվրոպական ստուգատեսում կմրցեն երկտեղանոց զույգթիանի նավակով ՝ 2000 մետր դասական ոճում: