Cadena Ser հրատարակությունը հայտնում է, որ «Բարսելոնան» որոշել է բաժանվել թիմի դարպասապահ Մարկե-Անդրե տեր Շտեգենից։
«Բարսելոնան» ցանկանում է կայունացնել թիմի ֆինանսական վիճակը։ Սակայն այս տրանսֆերը կապված է նաև գերմանացու խաղից դժգոհության հետ։
Ընդլայնված վիճակագրության համաձայն՝ դարպասապահը Լա Լիգայի լավագույն տասնյակում չէ, թեև ունի առաջնությունում ամենաբարձր աշխատավարձերից մեկը։
Ենթադրվում է, որ Տեր Շտեգենի տրանսֆերը կվաճառվի Ֆրենկի դե Յոնգի հետ միասին։ Մյուս հիմնական խաղացողներին վաճառելու ծրագրեր ակումբը չունի: