Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նորեկ Եկատերինա Սվիչևան Հայաստանի դրոշի ներքո իր առաջին մենամարտն ավարտեց հաղթանակով:
Թուրքիայում ընթացող աշխարհի առաջնության առաջին մենամարտում 54 կգ քաշային մարզուհին մրցեց Ուկրաինան ներկայացնող Սվետլանա Ումանսկայի հետ ու վստահ հաղթանակ տոնեց:
Մեր մարզիկներից իրենց առաջին մենամարտերը հաղթանակով են ավարտել նաև Անուշ Գրիգորյանն ու Անի Հովսեփյանը: