Բելգիացի կիսապաշտպան Ակսել Վիցելը կլքի Դորտմունդի «Բորուսիան» այս մրցաշրջանի ավարտից հետո։ Այս մասին հայտարարել է «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոուզը։
Կողմերը չեն երկարաձգի առաջիկայում ավարտվող պայմանագիրը։ Ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստը կտեղափոխվի ԱՄՆ։
Ֆուտբոլիստը հանդես է եկել նաև Սանկտ Պետերբուրգի «Զենիթում»։ Նա Ռուսաստանից հեռացել է 2016թվականին: