«Բավարիայի» կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը ելույթները կշարունակի գերմանական գրանդի կազմում։
Ավստրիացու որոշման մասին է խոսել վերջինիս գործակալը։
«Մարսելի համար շատ դժվար ժամանակաշրջան է։ Նա իր կարիերայի վատագույն մրցաշրջանն անցկացրեց, սակայն «Բավարիայի» համար ևս ֆուտբոլային տարին լավագույնը չէր»։
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով մեկական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ։