Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել է աստղային տրանսֆեր իրականացնելու մասին։
Ինչպես տեղեկացնում է «մեղուների» պաշտոնական կայքը, ակումբի շարքերն է համալրել «Զալցբուրգի» հարձակվող Կարիմ Ադեյեմին։
Տաղանդավոր ֆուտբոլիստի հետ կնքվել է հինգ տարվա պայմանագիր, իսկ գործարքի արժեքը կազմել է 38 միլիոն եվրո։ Նշենք, որ Ադեյեմիի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Բավարիան», սակայն ֆուտբոլիստն անձամբ է որոշել տեղափոխվել Դորտմունդ։