«Չելսիի» հարձակվող Տիմո Վերները կարող է տեղափոխվել Բունդեսլիգա։
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, Վերների ծառայություններով հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիան»։ Ըստ աղբյուրի՝ «մեղուները» ցանկանում են գերմանացու տրանսֆերով փոխարինել Էրլինգ Հոլանդին, որը կարիերան շարունակելու է «Մանչեսթեր Սիթիի» կազմում։
26-ամյա հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 21 հանդիպման՝ դառնալով չորս գոլի և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ։