Մայիսի 10-ի գիշերը (Երևանի ժամանակով) կայացել է NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆի 2-րդ տուրի 4-րդ հանդիպումը Գոլդեն Սթեյթի և Մեմֆիս Գրիզլիսի միջև։ Հանդիպումն ավարտվեց Գոլդեն Սթեյթի հաղթանակով՝ 101:98 հաշվով։
Հաղթողների կազմում 32 միավորով ամենաարդյունավետը Ստեֆ Կարին էր: Խաղի ընթացքում նա իրացրել է 4 երեք միավորանոց նետում։ Կարին դարձավ NBA-ի պատմության մեջ առաջին խաղացողը, ով հատել է 500 երեք միավորանոց նետումների շեմը մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում։ Հիշեցնենք, որ սերիայում հաշիվը 3-1 է՝ հօգուտ Գոլդեն Սթեյթի: