Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը կերկարաձգի պայմանագիրը գերմանական ակումբի հետ, հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը։
Աղբյուրի փոխանցմամբ, 36-ամյա դարպասապահը որոշել է ընդունել «Բավարիայի»՝ պայմանագիրը մինչև 2025թ․ երկարաձգելու առաջարկը։
Հիշեցնենք՝ Նոյերը 2011 թվականին է «Շալկեից» տեղափոխվել «Բավարիա»։ Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման և բաց է թողել 34 գնդակ՝ 14 անգամ էլ դարպասն անառիկ պահելով։ 2009 թվականից Նոյերը հրավիրվում է Գերմանիայի հավաքական։
Ավելի վաղ «Բավարիան» 10-րդ անգամ անընդմեջ հռչակվել է Գերմանիայի չեմպիոն։ Նոյերը մյունխենյան ակումբի կազմում 27 տիտղոս է նվաճել։