Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը բուժզննում է անցել «Մանչեսթեր Սիթիում»։ Այս մասին հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ նորվեգացու տրանսֆերի մասին կհայտարարվի արդեն այս շաբաթ։ Հոլանդի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիս։ Հարձակվողի աշխատավարձը Անգլիայում կկազմի շաբաթական մոտ 440 հազար եվրո։
Հիշեցնենք, որ Հոլանդը «Բորուսիայի» հետ պայմանագիր է կնքել 2020-ի սկզբում։