Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Յուսուֆա Մուկոկոն առաջիկա ամռանը կարող է հեռանալ գերմանական ակումբից։
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, «մեղուների» ղեկավարությունը ցանկանում է Մուկոկոյի տրանսֆերը վաճառել, ոչ թե վերջինիս վարձավճարով ուղարկել այլ ակումբ։
Մուկոկոյի պայմանագիրը «Բորուսիայի» հետ լրանում է 2023 թվականի ամռանը, և վերջինս չի ցանկանում այն երկարաձգել։
17-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով երկու գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։