Գերմանական Բունդեսլիգայի 33-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել էր «Գրոյտեր Ֆյուրտին» և 3-1 հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման հաշիվը բացվեց 26-րդ րոպեին․ հյուրերի կազմում աչքի ընկավ Յուլիան Բրանդտը։ Մրցակիցը միայն 70-րդ րոպեին կարողացավ պատասխանել այդ գնդակին՝ հավասարեցնելով հաշիվը, սակայն երկու րոպե անց Բրանդտը կրկին առաջ մղեց իր թիմին, իսկ ևս 5 րոպե անց Ֆելիքս Պասլակը դրեց հանդիպման վերջակետը։
Այս խաղից հետո «Գրոյտեր Ֆյուրտը» 18 միավորով եզրափակում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Բորուսիան» 66 միավորով 2-րդն է։