«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան հայտնվել է Դորտմունդի «Բորուսիայի» դիտակետում։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։
Պաուլո Դիբալայի պայմանագրի ժամկետը լրանում է այս ամառ և դեռ չի երկարաձգվել։
Աղբյուրի համաձայն՝ դորտմունդցիները պատրաստ են արգենտինացուն առաջարկել տարեկան 4,5 մլն եվրո աշխատավարձ։
Ավելի վաղ Դիբալայի գործակալ Խորխե Անտունը հերքել է լուրերն այն մասին, որ ֆուտբոլիստը համաձայնել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել «Ինտեր»։