«Բարսելոնայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը չի հրավիրվի ազգային հավաքական Ազգերի լիգայի շրջանակում թիմի՝ հունիսին անցկացնելիք խաղերի համար: Այս մասին հայտնում է գերմանական ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարծում է, որ տեր Շտեգենը վնասվածքի պատճառով չի կարողացել վերջին 2 մրցաշրջանների ընթացքում ամառային դադարն օգտագործել վերականգնման համար: Այդ իսկ պատճառով ազգային թիմը որոշել է հանգիստ տրամադրել կատալոնական ակումբի դարպասապահին:
«Բարսելոնայի» դարպասապահն ինքն է նախաձեռնել հավաքականի գլխավոր մարզչի հետ առանձնազրույցը և ուրախ է, որ թիմում իրեն ընդառաջել են:
Հունիսին Գերմանիայի հավաքականը 4 խաղ կանցկացնի Ազգերի լիգայի շրջանակում. թիմը երկու անգամ կխաղա Իտալիայի հավաքականի հետ (հունիսի 4-ին և 14-ին), ինչպես նաև կմրցի Անգլիայի (հունիսի 7) և Հունգարիայի (հունիսի 11) հավաքականների հետ: