Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը հայտնվել է Դորտմունդի «Բորուսիայի» դիտակետում։ Այս մասին հայտնում է Sport1-ը։
Աղբյուրի համաձայն՝ Լուկան դեմ չէ «Ռեալից» հեռանալուն և համաձայն է տեղափոխվել «Բորուսիա»։
Սակայն վերջինս ունի լուրջ մրցակից․ ավելի վաղ միջազգային մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Արսենալը»։
Յովիչը հազվադեպ է հայտնվում Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմում. այս մրցաշրջանում նա խաղադաշտ է դուրս եկել իսպանական Լա Լիգայի ընդամենը 13 խաղում։ Նա իր ակտիվում ունի մեկ գոլ և 2 գոլային փոխանցում։