«Բավարիան» հայտարարել է Թոմաս Մյուլերի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։ Նախորդ պայմանագրի ժամկետն ավարտվում էր 2022/23 մրցաշրջանի վերջում։
«Շատ ուրախ եմ, որ երկարաձգել եմ պայմանագիրս «Բավարիայի» հետ մինչև 2024 թվականը։ Ինձ շատ է դուր գալիս ամեն տարի խաղադաշտում և դրանից դուրս կարմիր կրելը:
Այնպես որ, մենք միասին կշարունակենք պայքարել տիտղոսների համար»,- ասել է Մյուլերը ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։