Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում «Բայերը» հաղթեց Դորտմունդի «Բորուսիային» : Խաղն ավարտվեց 4:3 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացեցին տանտերերը: 20-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Քևին Ֆոլանդը: Երկու րոպե հետո, Մատս Հումելսը հավասարեցրեց հաշիվը:
33-րդ րոպեին Էմրե Ջանը իր առաջին գոլը խփեց «Բորուսիայի» կազմում ՝ առաջ մղելով հյուրերին: Առաջին խաղակեսի ավարտին Ֆոլանդը հավասարեցրեց հաշիվը՝ դառնալով այս խաղում իր երկրորդ գոլի հեղինակը:
Հանդիպման երկրորդ կեսում Ռաֆայել Գերեյրուն կրկին առաջ մղեց դորտմունդյան ակումբին:
Այդուհանդերձ, խաղի վերջին 10 րոպեների ընթացքում «Բայերին» հաջողվեց կորզել հաղթանակը: 81-րդ րոպեին աչքի ընկավ Լեոն Բեյլին, իսկ 82-ին `Լարս Բենդերը:
«Բայերը» վաստակեց 37 միավոր և զբաղեցրեց աղյուսակի 5-րդ հորիզոնականը, «Բորուսիան» 39 միավոր ունի և գտնվում է երրորդ տեղում: